Մեր մասին

Ըստ ԱՆ «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության  արխիվում պահպանված հրամանագրքի՝ ՀՍՍՀ առողջապահության մինիստրության Սևանի հանրապետական հոգեբուժական հիվանդանոցը հիմնադրվել է 1954 թվականին։

15 մարտի 1996 թ․-ին ՀՍՍՀ առողջապահության մինիստրության Սևանի հանրապետական հոգեբուժական հիվանդանոցը վերանվանվել է ՀՀ ԱՆ Սևանի Հանրապետական հոգեբուժական հիվանդանոց պետական ձեռնարկություն։

18 օգոստոսի 1998 թ․-ին ՀՀ ԱՆ Սևանի հանրապետական հոգեբուժական հիվանդանոց պետական ձեռնարկությունը վերանվանվել է ՀՀ ԱՆ  Սևանի հոգեբուժական հիվանդանոց ՊՓԲԸ։

19 դեկտեմբերի 2000 թ․-ին ՀՀ ԱՆ Սևանի հոգեբուժական հիվանդանոց ՊՓԲԸ-ն վերանվանվել է ՀՀ ԱՆ Սևանի հոգեբուժական հիվանդանոց ՓԲԸ-ի։

19 հուլիսի 2019 թ․-ին ՀՀ ԱՆ Սևանի հոգեբուժական հիվանդանոց ՓԲԸ-ն վերանվանվել է ԱՆ Սևանի հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ:

ԱՆ «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տարածքում գտնվող շենքերն ու շինությունները կառուցվել են 2-րդ համաշխարհային պատերազմում գերի ընկած գերմանացի դատապարտյալների կողմից