Նորություններ
5 days ago
Սեպտեմբերի 10 — Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր![]()
Ամեն տարի սեպտեմբերի 10-ին նշվում է Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրը՝ նպատակ ունենալով բարձրացնել իրազեկվածությունը, նվազեցնել թեմայի շուրջ առկա խարանը և ընդգծել, որ ինքնասպանությունը կանխարգելելի է։![]()
Յուրաքանչյուր մարդ կարող է հայտնվել մի իրավիճակում, երբ ցավը, հուսահատությունն ու միայնության զգացումը թվում են անտանելի։ Այդպիսի պահերին երբեմն ամենակարևոր քայլը պարզապես մեկի հետ խոսելն է։![]()
Ինքնասպանության մասին բաց, հոգատար և առանց դատապարտելու զրույցը կարող է օգնել մարդուն զգալ, որ ինքը միայնակ չէ, և որ օգնություն ստանալը հնարավոր է։![]()
Հիշե՛ք՝ օգնություն խնդրելը թուլության նշան չէ։ Դժվար պահերը հնարավոր է հաղթահարել՝ ստանալով անհրաժեշտ աջակցություն և մասնագիտական օգնություն։
... Показать ещеПоказать меньше
1 month ago
📌 Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին օրենսդրական բարեփոխումներն առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի այսօրվա նիստի օրակարգում էր:
... Показать ещеПоказать меньше
3 months ago
Սիրելի՛ գործընկերներ,![]()
Շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ։![]()
Առողջապահության ոլորտում, և հատկապես հոգեկան առողջության բնագավառում, ձեր կատարած յուրաքանչյուր ներդրում արժանի է բարձր գնահատանքի և խորին շնորհակալության։![]()
Մաղթում եմ ամուր առողջություն, մասնագիտական նոր ձեռքբերումներ, անսպառ եռանդ և հաջողություններ ձեր պատասխանատու ու մարդասիրական առաքելության մեջ։![]()
Ան 《Սևանի հոգեկան առողջության կենտրոն》 ՓԲԸ-ի տնօրեն
Արթուր Խալաֆյան
... Показать ещеПоказать меньше
3 months ago
Սիրելի´ բուժաշխատողներ, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ ❤️![]()
Հասարակությունը սովորաբար տեսնում է ձեր աշխատանքի արդյունքը, բայց ոչ միշտ՝ դրա հետևում կանգնած անքուն գիշերները, դժվար որոշումները, շարունակական ուսուցումը և մեծ պատասխանատվությունը։ Ուզում եմ գնահատանքի խոսքս ուղղել այդ անտեսանելի նվիրում համար:![]()
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր կարևորագույն բարեփոխման` առողջության ապահովագրության համակարգի ներդրման ընթացքն այսքան ճիշտ ապահովելու, համբերատարություն դրսևորելու համար: Ի վերջո, գործնականում մեր քաղաքացիներին դուք եք ներկայացնում ու մատուցում բարեփոխումը, իսկ այն, որ ապահովագրության համակարգի հանդեպ մեր հասարակությունն ունի միանշանակ ընկալում, սա նաև ձեր աշխատանքի, մեր միասնական գործակցության արդյունքն է:
Շնորհակալ եմ🤝![]()
Ժամանակակից առողջապահությունը փոխվում է, զարգանում են տեխնոլոգիաները, բուժման նոր մեթոդները, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունը։ ![]()
Հենց այդ արժեքն է եղել և շարունակելու է լինել առողջապահության հիմքում:![]()
Շնորհավորում եմ բոլորիս` բժիշկներից մինչև մայրապետեր, բուժքույրեր, առողջապահական կազմակերպիչներից մինչև համակարգի նվիրյալներ:![]()
Սեր և բարօրություն բոլորիս ընտանիքներին և արարում` խաղաղ Հայաստանում:
... Показать ещеПоказать меньше
3 months ago
🌼 Հունիսի 1-ը մանկության, անկեղծ ժպիտների և երազանքների օրն է։![]()
Յուրաքանչյուր երեխա կարիք ունի ոչ միայն խնամքի և պաշտպանության, այլև այն վստահության, որ իր զգացմունքները կարևոր են, իր ձայնը՝ լսելի, իսկ ինքը՝ արժեքավոր։![]()
Երբ երեխան իրեն ապահով է զգում, կարողանում է արտահայտել իր հույզերը, հարցեր տալ, սխալվել ու կրկին փորձել, ձևավորվում է նրա հոգեկան առողջության ամուր հիմքը։![]()
Այս օրը մաղթում ենք, որ բոլոր երեխաները մեծանան սիրո, ջերմության, ընդունման և հոգատարության միջավայրում՝ պահպանելով իրենց հետաքրքրասիրությունը, ստեղծագործականությունը և հավատը սեփական ուժերի նկատմամբ։ 💙![]()
Շնորհավոր Երեխաների պաշտպանության միջազգային օրը։
ԱՆ «Սևանի հոգեկան առողջության կնետրոն» ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Խալաֆյան
... Показать ещеПоказать меньше
