Նորություններ

🌷Սիրելի՛ կանայք և աղջիկներ, Սիրով շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։Գարունը սկսվում է ձեր ժպիտներից, ջերմությունից և հոգատարությունից։ Այս գեղեցիկ գարնանային տոնը ևս մեկ առիթ է արժևորելու կնոջ դերը հասարակության մեջ, ընտանիքում և աշխատանքային միջավայրում։ Ձեր հոգատարությունը, պատասխանատվությունը և նվիրումը կարևոր նշանակություն ունեն մարդկանց բարեկեցության ու հոգեկան առողջության պահպանման գործում։Մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն, խաղաղություն և անսպառ էներգիա։ Թող յուրաքանչյուր օր լցված լինի սիրով, գնահատանքով և նոր ձեռքբերումներով։ 🌸ԱՆ 《Սևանի հոգեկան առողջության կենտրոն》 ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Խալաֆյան ... Показать ещеПоказать меньше
Смотреть в Facebook
Նախարար Անահիտ Ավանեսյանի այցը Սևանի հոգեկան առողջության կենտրոն: Նախարարին ենք ներկայացրել կենտրոնում կատարված վերջին շրջանի աշխատանքները: ... Показать ещеПоказать меньше
Смотреть в Facebook
#հայտնի_հոգեբույժներ🧠 Զիգմունդ ՖրոյդԶիգմունդ Ֆրոյդը հոգեվերլուծության հիմնադիրն է և այն մարդը, ով առաջիններից մեկը համարձակվեց խոսել մարդու անգիտակցականի մասին։ Նա առաջարկեց, որ մեր վարքագիծը, վախերն ու ներքին հակասությունները հաճախ պայմանավորված են ոչ միայն գիտակցված մտքերով, այլ նաև չգիտակցված ցանկություններով ու ապրումներով։Ֆրոյդը մեծ ուշադրություն էր դարձնում մանկության փորձառություններին՝ ընդգծելով, որ վաղ ապրումները կարող են երկարատև ազդեցություն ունենալ մարդու հոգեկան առողջության վրա։ Նրա գաղափարները, թեև մինչ օրս վիճահարույց են, հիմք դրեցին հոգեթերապիայի զարգացմանը և օգնեցին հասարակությանը այլ կերպ նայել հոգեկան խնդիրներին։🧠 Ինքնաճանաչումը բուժման կարևոր մասն է։ ... Показать ещеПоказать меньше
Смотреть в Facebook
#Հայտնիներն_ու_հոգեկան_առոջության_խնդիրներըԷդգար Ալան Պոն ամերիկացի գրող, բանաստեղծ և գրական քննադատ էր, գոթական գրականության և դետեկտիվ ժանրի հիմնադիրներից մեկը։ Նրա ստեղծագործությունները, որոնք շատերին ծանոթ են դեռ դպրոցական տարիներից, առանձնանում են մռայլ մթնոլորտով և մարդկային հոգու մութ կողմերի խոր ուսումնասիրությամբ։Կյանքի վերջին տարիներին Էդգար Ալան Պոն պայքարում էր ծանր դեպրեսիայի և դատարկության ճնշող զգացողության դեմ: Դրան հակազդելու փորձերը հաճախ դրսևորվում էին ինքնաոչնչացնող վարքագծով՝ ալկոհոլի չարաշահում, անկայուն կենսակերպ, հոգեկան ճգնաժամեր, ինքնասպանության փորձեր։ Որոշ հետազոտողներ նշում են, որ նա կարող էր ունենալ երկբևեռ կամ շիզոաֆեկտիվ խանգարում։Էդգար Ալան Պոյի պատմությունը հիշեցնում է մեզ, որ հոգեկան առողջության խնդիրները կարող են հանդիպել ցանկացած մարդու կյանքում, անկախ նրա տաղանդից կամ հաջողություններից, և որ օգնություն ստանալը կարևոր քայլ է դեպի վերականգնում։ ... Показать ещеПоказать меньше
Смотреть в Facebook
Սիրով շնորհավորում ենք ԱՆ «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենպարոն Արթուր Խալաֆյանին ծննդյան օրվա կապակցությամբ։Մաղթում ենք քաջ առողջություն և շարունակական բեղմնավոր աշխատանք՝ ի նպաստ կենտրոնի աշխատակիցների և բուժառուների։ Շնորհակալություն Ձեր նվիրվածության և հոգատար վերաբերմունքի համար: ... Показать ещеПоказать меньше
Смотреть в Facebook