Նորություններ
3 weeks ago
💚 Հոգեկան առողջության համաշխարհային օրվա առթիվ մեր կենտրոնում պացիենտների մասնակցությամբ կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում՝ լի անկեղծ ժպիտներով, ջերմությամբ և դրական հույզերով։ 💚![]()
#ՀոգեկանԱռողջություն #հոգեկանառողջությանհամաշխարհայինօր
... Показать ещеПоказать меньше
3 weeks ago
💚 Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Հոգեկան առողջության համաշխարհային օրն է։![]()
Այս օրը ևս մեկ առիթ է հիշեցնելու, որ հոգեկան առողջությունը մեր ընդհանուր բարեկեցության անբաժանելի մասն է, և յուրաքանչյուր մարդ ունի հոգատարության, աջակցության ու ընդունման կարիք։![]()
Մեր կենտրոնի պացիենտների համար արդեն ավանդույթ դարձած այցը՝ այս անգամ դեպի Գոշավանք, գեղեցիկ հնարավորություն էր բնության գրկում ժամանակ անցկացնելու, նոր տպավորություններ ստանալու և միասին ջերմ ու հիշարժան պահեր կիսելու համար։![]()
🌿 Հոգեկան առողջությանն աջակցելը նաև նշանակում է ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն զգում է ընդունված, հարգված և կարևոր։![]()
Հոգեկան առողջության պահպանումը բոլորիս հոգատարության արդյունքն է։ Եկե՛ք լինենք ավելի ուշադիր, աջակցող և հանդուրժող միմյանց հանդեպ։![]()
#ՀոգեկանԱռողջություն #հոգեկանառողջությանհամաշխարհայինօր #հոգատարություն
... Показать ещеПоказать меньше
1 month ago
🇦🇲 Շնորհավոր տոնդ, 35-ամյա անկախ Հայաստան։![]()
Սեպտեմբերի 21-ը պարզապես տոն չէ․ այն խորհրդանշում է հայ ժողովրդի հարատևությունը, ուժն ու միասնականությունը։![]()
Թող հարատևի Հայաստանը՝ անկախ, խաղաղ ու միասնական։
... Показать ещеПоказать меньше
2 months ago
Սեպտեմբերի 10 — Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր![]()
Ամեն տարի սեպտեմբերի 10-ին նշվում է Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրը՝ նպատակ ունենալով բարձրացնել իրազեկվածությունը, նվազեցնել թեմայի շուրջ առկա խարանը և ընդգծել, որ ինքնասպանությունը կանխարգելելի է։![]()
Յուրաքանչյուր մարդ կարող է հայտնվել մի իրավիճակում, երբ ցավը, հուսահատությունն ու միայնության զգացումը թվում են անտանելի։ Այդպիսի պահերին երբեմն ամենակարևոր քայլը պարզապես մեկի հետ խոսելն է։![]()
Ինքնասպանության մասին բաց, հոգատար և առանց դատապարտելու զրույցը կարող է օգնել մարդուն զգալ, որ ինքը միայնակ չէ, և որ օգնություն ստանալը հնարավոր է։![]()
Հիշե՛ք՝ օգնություն խնդրելը թուլության նշան չէ։ Դժվար պահերը հնարավոր է հաղթահարել՝ ստանալով անհրաժեշտ աջակցություն և մասնագիտական օգնություն։
... Показать ещеПоказать меньше
3 months ago
📌 Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին օրենսդրական բարեփոխումներն առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի այսօրվա նիստի օրակարգում էր:
... Показать ещеПоказать меньше
